Այս հասարակության համար ինչն է կարևոր, Երևան-ստամբուլ ավտոբուսի անխափան երթուղին, թե՞ Հայրենիքն ու սերունդների անվտանգ ապագան։ Այ այս իրողությունից է կախված՝ մենք կհաղթենք այս թուրքահպատակ իշխանությանը և կպահպանենք մեր պետականությունը, թե՞ կդառնանք թուրքական ազդեցությամբ ինչ-որ անհասկանալի հողակտոր:
թուրքերը զինավարժության անվան տակ մեծաքանակ ռազմական տեխնիկա են կենտրոնացնում մեր սահմանին։ Նորից թուրք-ադրբեջանական տանդեմը պատերազմ է սանձազերծելու, այս անգամ Սյունիքը օկուպացնելու նպատակով։ Եվ այս ամենի գլխավոր նպատակը, Ռուսաստանին ընդհանրապես այս տարածաշրջանից դուրս մղելն է և թուրքական լիակատար ազդեցության գոտի ստեղծելը: Այս իրավիճակը ձեռնտու չէ բնականաբար Ռուսաստանին, Իրանին և առավելևս՝ Հայաստանին:
Ինչ է անում Ռուսաստանը. չի լարում հարաբերությունները թուքիայի հետ, սակայն միաժամանակ քայլեր է ձեռնարկում իր ռազմական ներկայությունը Հայաստանում ամրապնդելու և Արցախում խաղաղապահ ուժերի առաքելությունը անշեղորեն իրականացնելու ուղղությամբ: Եվ այսպիսով պահում է իր պետության շահը:
Ինչ է անում Իրանը: Հավատարիմ մնալով այս տարածաշրջանում պետությունների տարածքային ամբողջականության պահպանման իր դիրքորոշմանը, ռազմական ուժ է կենտրոնացնում սահմանին, հաշվի առնելով թուրքերի Սյունիքը գրավելու ագրեսիվ ցանկությունը:
Իսկ ինչ է անում Հայաստանը, որպես պետություն, որի դեմ թուրքիան և ադրբեջանը պատրաստվում են պատերազմել և օկուպացնել: Երկիրը կապիտուլյացիայի ենթարկած անհայրենիք դավադիրը, իր կառավարությամբ հանդերձ, ոչ միայն շարունակում է մնալ իշխանություն, այլև ակնհայտորեն այս հասունացող ռազմական բախման պարագայում, շարունակում է սպասարկել թուրքական շահը:
1. Քանդում, կազմալուծում է Բանակը:
2. Թշնամանաք է սերմանում հասարակության անտեղյակ հատվածի մոտ՝ ընդդիմության նկատմամբ:
3. Շարունակում է ստով, կեղծիքով մոլորեցնել հանրությանը:
4. ադրբեջանի հետ գաղտնի պահվող ևս մի դադավադիր փաստաթուղթ է թաքցնում, միաժամանակ ակտիվորեն լծվելով «չթշնամանանք թուրքին» թեզի հանրայնացմանը, ջանքեր է կենտրոնացնում հերթական խաբեությունը հաջողությամբ գլուխ բերելու համար:
Այսպիսով, սրիկան պատրաստվում է առաջիկա պատերազմով էլ Սյունքը հանձնել:
Կանխել պատերազմը՝ ազգադավին հեռացնելով իշխանությունից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել