Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածը, ով կառավարության մի քենքից ինչ-որ տեղ գնալու համար իրեն շրջապատում է ՊՊԾ գնդի ոստիկաններով, այսօր որոշում է ընդունել վերը նշված գնդում ծառայող 2-5 տարվա զինծառայության ստաժով ոստիկանության լեյտենանտների աշխատավարձները 198 հազար դրամից հասցնել մինչև 402 հազար դրամի... Իսկ շարային կրտսեր տեսուչների 190 հազար դրամ աշխատավարձը կդառնա 320 հազար դրամ...
Իր անվտանգությունն ապահովող և նրան ծառայող ոստիկանների աշխատավարձները դավաճան Նիկոլը մեր հաշվին բարձրացնում է երկու անգամ...
Բայց այլ ոլորտների մասնագետների աշխատավարձները կա՛մ բարձրացվում են աննաշան՝ որպես թուլափայ, կա՛մ էլ ընդհանրապես չեն բարձրացվում...
Ի դեպ, բարձրացվել են ոչ թե ոստիկանությունում ծառայողների բոլորի աշխատավարձները, այլ միայն իր անվտանգությունն ապահովող ՊՊԾ-ում աշխատողներինը...
Հ.Գ. Ազգադավ Նիկոլն իր սեփական շահերն ու հետաքրքրություններն առաջ տանելու համարա պետական բյուջեն դարձրել է սեփական քսակ՝ բոլորին գնում է մեր հարկերից գոյացած գումարներով...
Պետբյուջեի գումարներով գնում է մարտի 1-ի զոհերի հարազատներին, որոնց փոխհատուցում պետք է տար ոչ թե պետությունը, այլ դատարանի կողմից մեղավոր ճանաչվածները, հիմա էլ իրեն հլու հնազանդ ծառայող ոստիկանների աշխատավարձներն է կրկնակի բարձրացնում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել