Էկոնոմիկայի նախարար Վահանը, որն ըստ ԶԼՄ-ներում տարածվող լուրերի բավական ծանր ֆինանսական վիճակում է թողել իր կողմից ղեկավարված առաքման ծառայություններից մեկը ու նշանակվել էկոնոմիկայի նախարար, այսօր իր ֆեյսբուքյան էջում լավատեսական ու միևնույն ժամանակ անիմաստ գրառում է արել՝ կապված 2021թ-ի փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ՝ արձանագրելով, որ անցյալ տրավա համեմատ այն 5,3% նվազել է...
Իսկ որպեսզի պատկերացնեք, թե դավաճան Նիկոլի շնորհիվ մենք ինչ վիճակում ենք հայտնվել, կներկայացնեմ
Վիճակագրական ծառայության հրապարակած 2021թ-ի երկրորդ ամսվա օպերատիվ տնտեսական ցուցանիշները...
Այսպես՝
Տնտեսական ակտիվություն – անկում՝ -5,3%
Արդյունաբերություն – անկում՝ -5,1%
Շինարարություն – աճ՝ 1,1%
Էլեկտրաէներգիայի արտադրություն-անկում՝-13,7%
Առևտուր – անկում՝ -7,8%
Ծառայություններ – անկում՝ -12,2%
Միջին ամսական աշխատավարձեր – աճ՝ -0,9%
Արտաքին առևտրաշրջանառություն – անկում՝ -9,5%
Արտահանում – անկում՝ -2%
Ներմուծում–անկում՝ -13,6%
Հետաքրքիր է, ինչի՞ վրա է հրճվում սույն նախարարը, որ գրում է. "Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է"... Ո՞ր թվերն են այդ մեկ օրվա կտրվածքով նրա համար գոհացուցիչ...
Հիշեցնեմ, որ 2021 թ-ի հունվարին տնտեսական ակտիվության անկումը կազմել էր 7.5%... Իսկ հունվար-փետրվարի կտրվածքով՝ անկումը 6,4%... Ու այս աղետալի մտահոգիչ ցուցանիշներից հետո Նիկոլի սույն նախարարը շարունակում է հասարակությանը կերակրել լավատեսությամբ, թե, իբր, այս տարի երկնիշ տնտեսակն աճ ենք ունենալու...
Զարմանալի չէ, որ ստախոս վարաչպետին շրջապատում են Վահանի նման մարդիկ...
Հ.Գ. Իրականում, մեր տնտեսությունն աղտեալի վիճակում է և ինչպես ժամանակին բացահայտեց քայլիստ երեսփոխան Բաբկենը, մարդկանց աշխատավարձ և թոշակ տալու համար Նիկոլը ահռելի պարտքեր է վերցնում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել