News.am-ը գրում է.

Ջաբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն ադրբեջանցիները հողին են հավասարեցրել, կառուցվել էր մի քանի տարի առաջ զինվորների օգնությամբ։  

2012թ․ եկեղեցու կառուցման գաղափարն առաջացել էր Մեխակավանի զորամասի հոգևոր հովիվ Գևորգ սարկավագ Աբյանինի մոտ։ Եկեղեցին օծվել էր 2017 թվականին։

«Եկեղեցին բլրի վրայից ոնց որ հովանավորեր զորամասի ողջ տարածքը։ Կառուցման ընթացքում և զինվորները, և սպաները միահամառու ուժերով աշխատում էին եկեղեցու կառուցման համար։ Ամեն մի փոքր հայթայթված թե գումար, թե միջոց, թե շինանյութ, ամեն ինչ ներ էինք դնում եկեղեցու կառուցման համար։ Ամեն մի քարը, մասնիկն ամենայն սրտացավությամբ դրել ենք»,- NEWS.am-ի հետ զրուցում նշեց Գևորգ Աբյանը։ 

Նշենք, որ պատերազմի օրերին պղծել էին ադբեջանցի զինվորները՝ գմբեթին կանգնած «Ալլահու Ակբար» գոռալով։ 

Նշենք, որ սա Ադրբեջանի վարած մշակութասպան քաղաքականության միակ օրինակը չէ։ Օրեր առաջ էլ տարածվեց արբանյակի լուսանկար, որում երևում էր, որ պատերազմից հետո ավերվել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին։

«Իրենց ձեռքի տակ ինչ կա քրիստոնեական, իրենք հավասարեցնում են զրոյի, ոչնչացնում են հետքերը, բայց բարձր ամբիոններից խոսում են իրենց նախնիների քրիստոնյա լինելու, հոգևոր մշակութային արժեքները պահպանելու մասին։ Խոսելը հեշտ է, գործն անում են այն , ինչ անում են՝ քանդել ավերել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել