Armeniasputnik.am-ը գրում է.

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր տոն էր։ Վիրավոր զինծառայողներից մեկի` Պետրոս Ֆանարջյանի 24–ամյակն էր։ Կենտրոնի բուժանձնակազմն ու տղաները նրա համար անակնկալ էին պատրաստել։

Անակնկալի տեսանյութը Facebook–ի իր էջում տեղադրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Պետրոս ջան, պահածդ երազանքն անպայման իրականանալու է...»,–գրել է նա։

Մինչ հոբելյարը հանգիստ պառկած էր իր մահճակալին, մոմերով զարդարված տորթով նրան են մոտենում զինվոր տղաներն ու բուժաշխատողները։

Ծննդյան տորթը բերում է սայլակով տեղաշարժվող մեր հերոսներից մեկը։

Վերականգնողական կենտրոնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Պետրոսը Արցախյան պատերազմի հենց առաջին օրվանից եղբոր հետ կամավորագրվել է։  Հայրենիքի համար պայքարը նա մղել է Քարվաճառի տարածքում։  

Պետրոս Էֆենջյանը եղել է հրանոթի նշանառու։ Հոկտեմբերի 14-ին ինքնաթիռի հարվածային ալիքից և բեկորներից զինծառայողը ողնուղեղային  լուրջ վիրավորում է ստացել։ Նա արդեն 2 երկու վիրահատություն է տարել` 2 էլ բարեհաջող։

Արդեն մեկ ամիս է` ինչ գտնվում է  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Այս ընթացքում Պետրոսը բավականին ինքնուրույն է դարձել, ամրացել է։

Այժմ էլ Կենտրոնում հետաքրքիր աշխատանք է անում, իրեն նվիրել է թիթեռներից կոմպոզիցիաներ պատրաստելու գործին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել