Armeniasputnik.am-ը գրում է.

Կրակի փոխանցումավազքը մեկնարկել է մարտի 25-ին և այժմ անցնում է ճապոնական Ֆուկուսիմա մարզով: Ամբողջ արարողակարգն անցկացվում է խիստ վերահսկողության ներքո` կորոնավիրուսի նոր բռնկում չառաջացնելու համար: Ամեն մի ջահակրի ապահով հեռավորության վրա ուղեկցում է մոտ 10 աշխատակից, ինչպես նաև մեկ ոստիկան:

Ջահի փոխանցումավազքը կտևի 121 օր և ի վերջո կրակը կբերվի Տոկիոյի Օիմպիական մարզադաշտ, որտեղ կկայանա օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Կրակը կանցնի Ճապոնիայի մարզերով, իսկ փոխանցումավազքին կմասնակցի մոտ 10 հազար մարդ:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Ճապոնիայում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը

Ճապոնիայում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը

Ճապոնիայում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը

Ճապոնիայում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել