Aysor.am-ը գրում է.

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Սիվիլնեթին» տված հարցազրույցում հերքել էր Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, թե վերջինս պատերազմի չորրորդ օրն անվտանգության խորհրդում առաջարկել է դադարեցնել պատերազմը։

«Այդ նիստի ընթացքում ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը», - ասել էր Արմեն Գրիգորյանը։

Այսօր լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ասաց, թե իր հայտարարությունը հիմնված է փաստաթղթերի և արձանագրությունների վրա։

«Անվտանգության խորհրդի այդ նիստն ամբողջությամբ արձանագրված է և այն, ինչ ես ասել եմ, փաստացի կա։ Պատմության տեսանկյունից, եթե հնարավորություն լինի դա հրապարակելու, ապա միանշանակ հաստատվելու են այն բոլոր մտքերը, որ ես այդ հարցազրույցում ասել եմ», - ընդգծեց ԱԽ քարտուղարը։

Դիտարկմանը, թե միտո՞ւմ կա սլաքները դեպի Զինված ուժեր ուղղելու, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.

«Մենք որևէ նպատակ չունենք սլաքներն ուղղելու դեպի Զինված ուժեր։ Զինված ուժերը նույնիսկ պատերազմի մասին զեկույց պետք է պատրաստեր՝ հենց Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ։ Եվ եթե մենք ուզում էինք սլաքներն ուղղել դեպի Զինցած ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք և սլաքները կուղղեինք։ Մենք որևիցե նման նպատակ չունենք, չենք ունեցել և չենք էլ ունենա»։

Նա ասաց, թե մեղավորներ պետք չէ փնտրել. դրա համար անհրաժեշտ է, որ Զինված ուժերը պատերազմի մասին զեկույց պատրաստի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել