Պատահականություն, թե՞ "նախախնամություն"....
Պատահաբար աչքովս ընկավ 2011 թվականին նկարահանված տեսանյութ, որտեղ մի խումբ երիտասարդներ ցույց էին իրականացնում Աբովյան փողոցի վրա գտնվող ներկայիս Սուրբ Աննա եկեղեցու շինարարության դեմ։ Ուշիուշով դիտում էի այն և հանկարծ աչքովս ընկան ներկայիս պետական այրերից ոմանք` Արայիկ Հարությունյան, Հակոբ Արշակյան, Լիլիթ Մակունց, որոնք ցուցապաստառներով կանգնած փորձում էին հանրային ուշադրություն սևեռել իրենց վրա` դրանց վրա գրված ունենալով զրպարտիչ տողեր Հայոց Հայրապետի հասցեին և իբրև թե ապօրինի շինաշխատանքների դեմ։ Թերևս զարմանալի չէ ներկա իշխանավորների հակաեկեղեցական կեցվածքը, իսկ այս տեսանյութն ինձ ևս մեկ անգամ համոզեց դրանում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2842107642771720&id=100009175373231
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել