keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է

visibility 573 commentմեկնաբանել

Hraparak.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է։ Մասնավորապես, նրան կատարվել է պատվաստանյութի առաջին դեղաչափի ներարկումը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ըստ հայտարարության երկու կամ երեք շաբաթ անց կկատարվի նաեւ երկրորդ դեղաչափի ներարկումը։ Կրեմլի խոսնակը սակայն չի ասել, թե կոնկրետ որ պատվաստանյութով է պատվաստվել ՌԴ նախագահը։ Պեսկովը միայն հավելել է, որ Պուտինն իրեն լավ է զգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝