News.am-ը գրում է.

Ալեն Սիմոնյանը չէ, որ պետք է գնահատական տա ինձ: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտրարւթյանը, թե «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորները, մասնավորապես Գոռ Գեւորգյանը չեն կարող հպարտանալ պատգամավորական բուռն գործունեությամբ:

«Ընդհանրապես, կհորդորեի, որ գնահատականներ տլու հարցում ցանկցած քաղաքական գործիչ հնարավորինս դրսեւորի զսպվածություն եւ չափավորություն: Եթե ամեն դեպքում մարդը որոշել է այդպիսի դարակազմիկ գնահատականներ տալ, ապա պետք է դրանից առաջ նայի իր անցած ճանապարհին ու հետագծին, մասնավորապես, վերջին մի քանի ամիսներին, պարտված պատերազմին»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել