Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախաատրաստվում Կոտայքի մարզում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով: 

Մարտի 22-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  Հրազդան քաղաքի   20-ամյա  բնակչուհին 2020 թ.-ի նոյեմբերին Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատանը երեխա է ունեցել և այն ծննդաբերելուց հետո գումարի դիմաց վաճառել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան եղել է  աղջիկ, իսկ, ըստ օպերատիվ տեղեկություններիշ, վաճառելուց հետո ծննդկանը իր հարազատներին ասել է, թե երեխան ծնվելուց հետո մահացել է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել