7 միլիարդանոց երկրագնդում տարբեր հաշվարկներով 3-ից 6 հազար ազգություն կա։ Բայց նրանցից ընդամենը 193-ն ունեն պետություն, որը ճանաչված է աշխարհի կողմից, ունի դրոշ, զինանշան, օրհներգ։ Էդ 193-ից մեկը մենք ենք։
Տարբեր գնահատականներով 40 միլիոնանոց քրդական աշխարհասփյուռ համայնքը առ այսօր պետություն չունի։ Ամեն օր կենաց մահու կռիվ են տալիս, սերունդներ են կոտորվում Քուրդիստան անունով պետությունը ստեղծելու համար, այդպես էլ նրանց թույլ չեն տալիս։
Ու հիմա մենք՝ այդ 193-ից մեկը, պետականությունը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած ու ժողովրդի մի մասը թքած ունի էդ ամենի վրա, նախկին-ներկա են քննարկում, հին ու նոր են անում։
Աշխարհում դեռ ոչ մի ժողովուրդ երբեք այսպես անխղճորեն չի մսխել իր պետություն ունենալու իրավունքը։ Բայց հենց կորցնենք, միանգամից կսկսենք ազգային-ազատագրական պայքարների շարքը։ Հենա պատրաստի պետություն ունեք, պահեք էլի։ Հետո ձեզ ոչ ոք նման ճոխություն թույլ չի տալու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/2603800859918776
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել