Hraparak.am-ը գրում է.

Ժամկետային զինծառայողների մի շարք ծնողներ, չնայած եղանակային վատ պայմաններին, իրենց հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի մոտ։

Նրանք պնդում են՝ պատերազմ տեսած իրենց որդիները շատ բանի միջով են անցել, ծառայության ժամկետը պետք է կրճատվի, գոնե պատերազմի մասնակիցները չպետք է ծառայեն 2 տարի։

«Բանակում հիմա հետազոտություն չեն անցնում, Ստեփանակերտը չունի անհրաժեշտ սարքավորումներ, որոնցով  այդ երեխաներին հետազոտի։ Զինվորների մեջ կան երեխաներ, որոնք չպետք է սահմանի վրա կանգնեն և անհրաժեշտ հետազոտություններ պետք է անցնեն, որ չեն անցել։ Երեխաներ կան, որ չեն եկել արձակուրդ։ Օրինակ՝ իմ զավակը եկել է հինգ օրով և չի հասցրել հետազոտվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

«Կամ պահանջում ենք պետությունից տարբերակներ առաջարկել, որպեսզի հերոս զինվորները ծառայությունը շարունակեն ՀՀ տարածքում»,- ասաց ակցիայի մասնակից ծնողներից մյուսը։

Ժամկետային զինծառայողների ծնողները այժմ հանդիպում են վարչապետին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել