Armeniasputnik.am-ը գրում է.
Կոմիտասի անվան պանթեոնից անհայտ անձը կամ անձինք գողացել են ականավոր գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Մարտի 20-ին տեղեկություն ենք ստացել, որ մարտի 17-ից, ժամը 10։00–ից կիսանդրին չկա»,– նշեցին ոստիկանությունից։
Թե ովքեր են գողացել կիսանդրին, կպարզեն ոստիկանության Շենգավիթի բաժնի ոստիկանները, այժմ նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք` բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը ծնվել է 1876 թվականին Ալեքսանդրապոլում։ Նա նաև հասարակական ակտիվ գործիչ է եղել։ Կուրղինյանի անունով փողոց, դպրոց և գրադարան կա Գյումրիում։ Մահացել է 1927 թվականի նոյեմբերի 24–ին։Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել