Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ նիկոլին սատարում են դժբախտ ու չարացած մարդիկ, անհաջողակ միջակություններն ու սեփական անհաջողությունները ուրիշների վրա գցողները։ Իրենք կյանքում մատը մատին չեն տվել, բայց ուզում են ամերիկացու պես ապրել։ Ու երբ չեն կարողանում, սկսում են բոլորին՝ հարուստ հարևաններին, հաջողակ բարեկամներին ու օրվա իշխանություններին մեղադրել իրենց թալանելու մեջ։ Թե ինչ ունեին, որ ինչ թալանեին, անհայտ է։
Ես կրթված ջահել տղա գիտեմ, ով Սերժի օրոք էլ էր բանվոր աշխատում, հիմա էլ ա բանվոր աշխատում։ Մասնակցել ա «հեղափոխությանը», ընտրել ա նիկոլին, սատարել ու սատարում ա նիկոլին։ Երբ իրենց հարցնես, թե ինչի ա սատարում, միանշանակ կասի, որ թալանչիները հետ չգան։ Թալանչիները արդեն 3 տարի ա չկան, բայց իր կյանքում ոչինչ չի փոխվել։ Երկրի կյանքում էլ ոչինչ չի փոխվել, բացի ստերի դոզայի ավելացումից։ Էն արթիկցի կնոջ պես, որ ասում ա՝ սոված մեռնում ենք, բայց նիկոլ ենք ընտրելու...
Այսինքն էս մարդկանց մեջ էնքան շատ ա չարությունը, էնքան շատ ա մաղձը, որ իրենք պատրաստ են հանուն իրենց մանրախնդրության, կործանման տանել մի ողջ պետություն։ Իրենք վստահ են, որ իրենց վատ ապրելու պատճառը ոչ թե իրենց ձրիակերի հոգեբանությունն է, այլ թալանչիները։ Ու, որ նիկոլը խոստացել ա հետ վերադարձնել իրենցից թալանածը, դրա համար էլ թքած հայրենիքի վրա էլ, Արցախի վրա էլ, պետք ա սատարեն մինչև վերջ, որ իրենց հասանելիք թալանվածը հետ ստանան։
Սրանք բոլորն էլ նիկոլի պես իրենց ողջ ապրածով անհաջողակ միջակություններ են՝ չարացած իրենցից հաջողակների ու կրթվածների վրա։ Ու էնքան էգոիստ են, որ անգամ էսքանից հետո չեն ուզում ընդունել իրենց սխալը։
նիկոլին սատարում են լույսը կորցրած մարդիկ։ Հեռու մնացեք նիկոլին սատարողներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել