Armeniasputnik.am-ը գրում է.

Գնդերեց Մանուկ Զեյնալյանը արցախյան վերջին պատերազմի մասնակից է։ Մարտական գործողությունների ավարտից հետո նա զոհվածների թաղման ծեսերն է անցկացնում։ Նա գիտի, թե ինչպիսին է երկրային դժոխքը։

Վաղ առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գրեթե այցելուներ չկան։ Քար լռության մեջ զգացվում է խնկի հոտը և լսվում բազմաթիվ դրոշների` ծանր շնչառության նմանվող սվվոցը։ Այս եռագույններով ծածկել են զոհված տղաների դագաղները` հողին հանձնելուց առաջ։ Բայց ծնողներից մեկը  որոշել է տեղադրել  այն որդու շիրիմին, ու դա ավանդույթ է դարձել։ Բոլոր շիրմաքարերից ժպտում են զինվորական համազգեստով ծանոթ ու անծանոթ տղաներ։ Նրանց տապանաքարերին թարմ ծաղիկներ են, փափուկ խաղալիքներ ու անգամ` փուչիկներ։ 

Военный пантеон Ераблур
Տղաներից մեկի շիրմաքարին գրված է` Էդգար 18, իսկ կողքին տորթ է` կիսավառված  «19» թվանշնային մոմով։ Վարդերի փնջով տղամարդը հետզհետե անհետանում է շիրիմների արանքում, իսկ մեկ ուրիշն առանձնահատուկ հոգատարությամբ սրբում է որդու շիրմաքարը, խունկ ծխեցնում նրա շիրիմին, ապա կողքի հանգուցյալների։ Քիչ–քիչ մարդիկ ավելանում են, բայց առաջվա նման քար լռություն է։
Торт со свечками на могиле Эдгара в военном пантеоне Ераблур
Սթափվում ենք գնդերեց Մանուկ Զեյնալյանի զանգից։ Փորձում եմ նրան բացատրել, թե պանթեոնի որ մասում ենք, բայց չեմ կարողանում։ Նա խնդրում է ասել` ում շիրիմի կողքին եմ, ու ես կարդում եմ տեսածս առաջին իսկ անունը։  Մի քանի րոպե անց Տեր Մանուկը մոտենում է մեզ։
Капеллан Манук Зейналян в военном пантеоне Ераблур

- Դուք հիշո՞ւմ եք, թե ով որտեղ է թաղված։

 -Իհարկե։ Նկատո՞ւմ եք, թե ինչպես են ծնողները բարևում տղերքին` «բարև, հարևան» ասելով։ 

 -Այստեղ մի՞շտ այսքան լուռ է։

- Ոչ։ Երբեմն ամենաքիչը քսան մայր տարբեր գերեզմաններից ամեն մեկը մի ձևի լացում է։ Ուժ է պետք , որ դիմանաս։

- Դժոխք։

- Այո։ Փոխվեցին, աշխարհի գույները, փոխվեցին։ Այսպիսի անգույն գարուն չի եղել մեզ համար։ Բայց պետք չէ հուսահատվել։ Ես վստահ եմ , որ եթե Աստված տվել է այս դարդ ու ցավը, ուրեմն մենք կարող ենք տանել այն.. ու կտանենք։

Տեր Մանուկը այս պատերազմում և նրանից հետո շատ դաժանություններ է տեսել։ Արդեն մի քանի ամիս է` զոհվածների հուղարկավորության ծեսերն է իրականացնում, ոմանց անձամբ ճանաչել է։ Նա հատ–հատ մոտենում է շիրիմներին ու յուրաքանչյուրի մասին պատմում։ Գիտի, թե ով որտեղ է կռվել, ում հետ է ընկերություն արել և երբ զոհվել։ Յուրահատուկ ակնածանքով մոտենում է Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի շիրիմին։ Նրանք մարտական ընկերներ էին ու բազում թեժ կետերում են միասին եղել։ Իսկ հիմա գրեթե ամեն օր նրա շիրիմի մոտ են հավաքվում մարտական ընկերները ու հիշում տարբեր պատմություններ։

«Մարդկանց կարող է թվալ, թե հոգևորականները հետզհետե սովորում են, սառում են, բայց այդպես չէ։ Ամեն հուղարկավորություն ժամանակ վերքը նորովի է ցավում։ Եղել են օրեր, երբ 15-18 արարողություն ենք արել։ Թվում էր, թե սպառվել ենք, ոչնչացվել ենք, բայց Աստված օգնում էր, ուժ էր տալիս», - նշում է նա։ 
Военный пантеон Ераблур
Քահանայի բախտը չի բերել, նա անձամբ է հուղարկավորել է իր մարտական ընկերներին։ Նրանց մասին խոսելիս անվան վերջում ավելացնում է «ս» հոդը ու հերթական պատմությունը պատմելիս ասում. «Չկար նրա նման։ Առյուծի ձագ էր։ Հզոր»:  Սակայն Տեր Մանուկի համար ամենածանրը Ղարայանների հոգեհանգիստն էր. մի ընտանիքից զոհվել էին հայրն ու երկու որդիները։ Հոգևորականը պատմում է նրանց մասին ու առանց դժվարության գտնում շիրիմները։ Նրա ձայնը սկսում է դողալ, խռպոտանում է, բայց Տեր Հայրը շարունակում է` պետք է վրեժ լուծել շատ երեխաներ ունենալով։
«Օրերս մի հերոսի թաղման էի։ Ներկա էր մոտ երկու հազար մարդ։ Նրա մայրը բոլորի ներկայությամբ խոստացավ, որ հաջորդ տարի այդ օրը զավակ է ունենալու։ Այդ կինն ինձ համար իր տղայից տասն անգամ ավելի հերոս է», - ասում է հոգևորականը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել