Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին:
Մարալ Նաջարյանն ասել է, որ գերեվարվել է Շուշիում իր ընտանիքի անդամի հետ։ Շնորհակալություն է հայտնել Միշել Աունին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 10-ին, մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն մարտի 11-ին։
Հիշեցնենք, որ լիբանանահայ Մարալ Նաջարյանը գնացել էր Շուշիից իրերը վերցնելու, ճանապարհին գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից: Մարալը ՀՀ և Լիբանանի Հանրապետության քաղաքացիություն ունի: 
Լիբանանի կառավարության, Կարմիր Խաչի, Լիբանանի ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի, Ռուսաստանի դումայի ղեկավարի և ռուսաստաբնակ հայերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ Մարալ Նաջարյանի վերադարձը Լիբանան: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել