Ընկերներս զարմանում են լրագրողի վրա հարձակվելուց հետո Արշակյանին աջակցող մեկնաբանություններից։ Չեն հասկանում, թե ոնց կարող են իրական մարդիկ գրել. «Էդ լրագրողներին սատկացնել ա պետք» և այդ ոճի այլ մեկնաբանություններ։
Մոտ մի տարի առաջ էի օրինակ դիտարկել՝ բազմաթիվ սքրինշոթներով, թե ինչպես է նիկոլական քարոզչական ամենաակտիվ հարթակներից մեկը հետևողական ձևով այդպիսի վերաբերմունք քարոզում լրագրողների հանդեպ։ 
Կրթված մարդիկ նման քարոզչական աղբին չեն հետևում, բայց դրանք ունեն իրենց կայուն և հսկայական լսարանը, որի ուղեղներում վաղուց է ամրապնդվել վարքային այն մոդելը, որ լրագրողը թշնամի է ում պետք է ծեծել, ապտակել, «կզցնել» և այլն։ Դառնում է ռեֆլեքս իրենց մոտ. «լրագրող» բառը լսում են, ագրեսիվանում են։
Այսինքն բարձրաստիճան պաշտոնյայի կողմից լրագրողի հանդեպ բռնության արդարացումը պատահական չէ, այլ նիկոլական քարոզիչների հետևողական աշխատանքի արդյունք է։
Ի դեպ, սա հենց այն ատելության խոսքն է, որի դեմ, իբր, պայքարելու համար, ներկայիս իշխանությունները քրեական օրենսգրքում հոդված են ավելացրել։
Մի խոսքով, ստորև դնում եմ օրինակներով գրառմանս լինկը, նայեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել