««Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Պալատն ուսումնասիրել է Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը: Այսպես, պարզվում է, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ 83 աշխատակից ընդհանուր 202 աշխատանքային օր գտնվել են Հայաստանի տարածքից դուրս, սակայն աշխատաժամերի հաշվարկման տեղեկագրերում իրականացվել է բացակայած օրերի համար աշխատաժամերի հաշվարկ, դրա համար վճարվել է 9 մլն 216 հազար 200 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի հունվարի 23-ին Շրջակա միջավայրի նախարարության, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացման գրասենյակ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է տրամադրվեր ընդհանուր 2300 խմ վառելափայտ՝ 11 մլն 799 հազար դրամ արժեքով, բայց ՊՈԱԿ-ից Հաշվեքննիչ պալատին տեղեկացրել են, որ 2018 թվականի փետրվար, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում տրամադրվել է 1637 խմ վառելափայտ՝ 8 մլն 397 հազար դրամ արժեքով:

Բացի այս, պայմանագրի փոփոխությամբ տրակտորի և փայտածուխի արտադրամասի փոխարեն ձեռք է բերվել «Տոյոտա ԼԿ պռադո 4.0 լ» մակնիշի ավտոմեքենա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել