Հիշո՞ւմ եք սորոսականների շրջապատից մեկը 1–2 տարի առաջ 16 տարեկան աղջկա էր խեղդամահ արել։ Ու ամենայն հայոց սորոսականուցը լծվել էր այդ թեման լղոզելու։
Ոչ մի մոմավառություն, ոչ մի սգո երթ, ոչ մի հիշատակում կանանց դեմ բռնության վերաբերյալ իրենց զեկույցներում...
Պատկերացրեք, եթե խեղդողը լիներ, օրինակ՝ քյառթու ինչ-որ կերպար, ամեն օր այդ մասին կհիշեցնեին։
Լուռ են նաև լրագրողի վրա Հակոբ Արշակյանի երեկվա լակոտական հարձակման մասին։ Ի դեպ, հարձակման ընթացքում Արշակյանը նաև կին լրագրողի է քաշքշում։
Լուռ են նաև, երբ բանտում հացադուլից լրագրող է մահանում։
Լուռ են, երբ ՔՊ-ական մարզպետի մարդիկ սպայի են ծեծելով կոմայի մեջ գցում ու անպատիժ մնում...
Այսօր այդ մարդիկ ընդհանրապես չեն հետևում բանակում ոչ մարտական կորուստների թեմային ու մեծ հաշվով խաբար էլ չեն, ով և ինչ հանգամանքներում է զոհվել ու թքած ունեն...
Այսպիսի օրինակները շատ-շատ են։
Այնպես որ ևս մեկ անգամ արձանագրենք. սորոսականների նպատակը երբեք չի եղել մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատության պաշտպանությունը, ազատ մամուլի պաշտպանությունը, կանանց իրավունքների պաշտպանությունը և այլն, և այլն։
Իրենք միշտ եղել են ու շարունակում են մնալ դրսից միացնովի-անջատովի տուզիկներ։ Մեկ-մեկ էլ ներքին դաշտում իրենց սրտի խաղացողների շահերն են սպասարկում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել