Panorama.am-ը գրում է.

«Դե յուրե դեռևս ընտրություններ նշանակված չեն, որովհետև թեկուզ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, իսկ իրական կապիտուլյանտի կողմից հայտարարություն անելը դեռևս դե յուրե չի նշանակում, որ ընտրություն է լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրության օրը, ՀՀԿ-ն օրենքով սահմանված, կարգով և ժամկետներով իր որոշումը կկայացնի ու կարծիքը կարտահայտի:

«Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու, Հանրապետականն ունի անելիք և ասելիք,  Հանրապետականը պայքարելու է իր իդեալների համար՝ անկախության, ինքնիշխանության, Արցախյան հիմնախնդրում հայկական լուծման, բնականաբար, գլխավոր խոչընդոտի դեմ: Իսկ գլխավոր խոչընդոտն է նիկոլիզմը, կապիտուլյանտը մարմնավորում է այդ նիկոլիզմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել