«Օնիկ Գասպարյանն ազատված չէ ՀՀ ՊՆ ԳՇ պետի պաշտոնից և նա օրենքի ուժով կարող է գնալ աշխատանքի և կատարել իր ԳՇ պարտավորությունները: Բանն այն է, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ է ընդունել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցը, և Վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածը տվյալ դեպքում հստակ սահմանում է, որ եթե վիճարկման հայց է ներկայացվել վարչական ակտի դեմ, և դատարանը վարույթ է ընդունել, ապա օրենքի ուժով այդ ակտի կատարումը կասեցվում է մինչև վերջնական դատական ակտ կլինի այդ գործով:

Ստացվում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է վերադառնա աշխատանքի: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ վարչապետը հանրապետության նախագահին էր ներկայացրել առաջարկություն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

Նախագահը այն առարկություններով վերադարձրեց, փետրվարի 28-ին գրություն ուղարկվեց ՀՀ նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով, և Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով ազատվեց պաշտոնից։ Ու հիմա ստացվում է՝ դատարան դիմելուց հետո իրավունքի ուժով Գասպարյանը մնում է ԳՇ պետ։

Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանին Նիկոլ Փաշինյանը միջնորդել է ԳՇ պետ նշանակել, սակայն այսօր ԳՇ պետի ԺՊ-ն տեղակալն է, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը լարված է գեներալիտետի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել