Panorama.am-ը գրում է.

Կա համընդհանուր գիտակցում, որ ՆԻկոլ Փաշինյանն իր  բառադի մոտեցումներով չարիք է, որից պետք է ազատվել։ Ինքը քաղաքական դիակ է, որի գարշահոտությունը չի թողնում, որ մեր ժողովուրդը շնչի։ Հենց այս պարադիգմայի մեջ էլ զարգանալու է իմ մասնակցությունը պրոցեսներին»,-5-րդ ալիք հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։ 

Արա Սաղաթելյանն ասաց, պատրաստվում է  տանել բացատրական աշխատանքներ բոլոր հնարավոր գործիքներով՝ հեռուստաեթերով, անձնական շփումներով։

«Փորձելու եմ բացատրել ոչ մեծ զանգվածին, որոնք դեռ գտնվում են Նիկոլ Փաշինյանի ստերի կամ նրանց նախկինում գործած շփոթմունքների մեջ։ Ես պատրաստվում եմ մարդկանց անընդմեջ բացատրել, որ նրանց խաբում են ու օգտագործում են։ Երբ ասում էին, որ ժողովուրդն իմ  ընտանիքն է, Նիկոլը պղծեց այդ ընտանիքը, Նիկոլը պատվազրկեց այդ ընտանքի բոլոր անդամներին, փաստացի թողեց նրանց անտեր ու անտուն»,- ասաց Սաղաթելյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել