«Այսօր լեզվաբան, գրականագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Մանուկ Աբեղյանի ծննդյան օրն է: Այս առիթով «Իրավունքի» հյուրն է ՀՀ ԳԱՍ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը:

- Աբեղյանի կյանքում մեծ դեր են խաղա­ցել Շուշիում ապրած տարիները: Նա այնտեղ իր առաջին բանաստեղծությունների ժողո­վածուն է հրատարակել:

- Մանուկ Աբեղյանի կյանքում Շուշին նշանակալից տեղ է գրավել, որովհետև նա այնտեղ է սկսել իր գիտամանկավարժական գործունեությունը: Պետք է ասել, որ Մանուկ Աբեղյանն իր ամբողջ կյանքով անխզելիորեն միաժամանակ թե՛ գիտնական, թե՛ մանկա­վարժ է եղել: Շատ խորհրդանշական է, որ Աբեղյանի առաջին տպագիր գործը «Նվագ­ներ» բանաստեղծություններն են, որոնք նա ավելի շատ որպես գիտնական է գրել որոշա­կի թեմաներով, որոշակի տեսական դրույթնե­րով, և դա թերևս խանգարել է, որպեսզի այդ բանաստեղծություններն ավելի կենդանի լի­նեն: Սա այն դեպքն է, երբ որ գիտելիքը խանգարել և ոչ թե օգնել է բանաստեղծություն գրողին: Հետո Աբեղյանը հասկանում է, որ բանաստեղծությունն իր կոչումը չէ և նույն 1888 թվականին հրատարակում է «Սասնա ծռերի» լավագույն պատումներից մեկը: Այդ գրառումները հրատարակելու համար որո­շակի տառադարձական սկզբունքներ էին պետք: Եվ երկրորդ գրառման մեջ փաստորեն ներկայացնում է նաև այդ տառադարձման սկզբունքները, թե ինչպիսին պետք է լինի էպոսի տարբերակների գիտական հրատա­րակությունը: Աբեղյանի համար շատ կարևոր էր, որ նա կրթություն է ստացել Գերմանիայում ճշգրիտ մտածողություն ունեցող երկրում։

- Այնտեղ «Հայ ժողովրդի հավատալիքնե­րը» թեմայով նա ստացել է փիլիսոփայական գիտությունների կոչում: Աբեղյանին հովա­նավորել է Մանթաշյանը: Այսօր մենք ունե՞նք այդպիսի մեկենասներ:

- Արևելահայ դասական հայագիտու­թյան սերնդի մեծությունների համար մենք պարտական ենք Գևորգ Չորրորդ իրապես մեծագործ հայրապետին, որը հիմնադրեց Գևորգյան ճեմարանը: Այդ շրջանի մեր բո­լոր նշանակալից դեմքերը իրենց կրթությու­նը ստացել են Գևորգյան ճեմարանում: Այ­նուհետև տարբեր բարերարների՝ հատկա­պես Մանթաշովի շնորհիվ այդ ուսումը շա­րունակել են Եվրոպայում: Այսինքն, եթե լիներ այդ մեծագործ հայրապետը, և չլինեին այդ բարերարները, անպատկերացնելի է, թե ինչքան աղքատիկ կլիներ մեր գիտությունն այսօր: Եվ մենք ինչքանով անպատրաստ կդիմագրավեինք տարբեր կեղծարարու­թյունների, և ընդհանրապես մեր հայագի­տության աստիճանը բավականին ցածր կլի­ներ: Բարեբախտություն էր, որ գիտության զարգացման այդ փուլում նման մեծություն­ներ եղան:

Վերջին երեք տարիների մեր անփառու­նակ իրականությունը՝ 2018 թ. ապրիլից հե­տո, այն ինչ որ բերվեց, մեր ժողովրդին ցույց է տալիս, որ շատ ավելի կարևոր է, որպեսզի մենք ամուր ուսումնական օջախներ ստեղ­ծենք Հայաստանում, որպեսզի չգնան դրսում ինչ-որ տեղ այլասերված մտածողու­թյամբ դավաճաններ չդառնան: Հետևաբար, մեր բարերարներին ես կոչ կանեմ զուգահեռ ոչ միայն գիտական կենտրոններին աջակ­ցեն, այլև միջոցներ տրամադրեն, որ գիտության զարգացման գործը կազմա­կերպվի մեր բուհերում և գիտական հաստատություններում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել