Panorama.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի հրաժարվի Ղրիմի թերակղզուց և պատրաստել է «թերակղզու դեօկուպացիայի և վերաինտեգրման ռազմավարություն»: Այս մասին գրում է Ria-ն։

«Յոթ տարի առաջ Ռուսաստանը Ղրիմում կեղծ հանրաքվե կազմակերպեց: Ապօրինի անեքսիայի ենթարկվելուց հետո առաջին անգամ Ուկրաինան պատրաստել է թերակղզու դեօկուպացիայի և վերաինտեգրման ռազմավարություն: Մենք միավորում ենք աշխարհը Ղրիմի պլատֆորմի հիմքով, որպեսզի վերադարձնենք Ուկրաինային ուկրաինականը», -այս մասին թվիթերում գրել է Զելենսկին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել