Hraparak.am-ը գրում է.

«Անգամ ամենամեծ տնտեսությունները մի այնպիսի իրավիճակում են հայտնվել, որ չի եղել հարյուրամյակներ, իրենք այս պահին լուծումներ են ման գալիս, որոնք չեն գտնվել»։ Այս մասին այսօր ավագանու հերթական նիստում ընդդիմադիրների քննադատություններին, մասնավորապես նախորդ տարվա բյուջեի կատարողականը ձախողելու, այդ ամենը Քովիդի եւ պատերազմի վրա բարդելու վերաբերյալ, ի պատասխան ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա նշեց, որ կորոնավիրուսն իր հետ բերել է սահմամափակումներ. «Մարդիկ հաշվարկում էին` ինչ կարող են անել։ Եթե նայենք եվրոպական երկրներին, ապա քաղաքից քաղաք գնալը խնդիր է։ Այն նույն խնդիրները, ինչը մենք ունենք, ունեն բոլոր, լավագույն քաղաքները։ Հետո եկավ երկրորդ արհավիրքը, որը ջնջեց բոլորիս պլանները, հույսերն ու ամեն ինչ։ Կատարողականն ի՞նչ կապ ունի դրա հետ, շատ ուղիղ։ Բոլոր շինարարական ընկերություններում մարդկային ուժը ուղղվեց դեպի ՄՕԲ, տեխնիկան էլ ռազմաճակատ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել