Armeniasputnik.am-ը գրում է.

Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են 3 հանգամանքով։

Երևան քաղաքի ավագանին ընդունեց 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին որոշումը: Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը նշեց, որ 2020 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 73 մլրդ 364 մլն 346 հազար 200 դրամ` ծրագրված 84 մլրդ 941 մլն 605 հազար 900 դրամի նկատմամբ: Ընդհանուր առմամբ կատարողականը կազմել է 86.4 տոկոս:

«Ընդ որում` Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված 82 մլրդ 703 մլն 901 հազար 200 դրամ  եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 73 մլրդ 297 մլն 611 հազար 500 դրամ՝ ապահովելով 88.6% կատարողական: Երևանի 2020 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են շուրջ 27 մլրդ դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 24 մլրդ 528 մլրն 951 հազար 800 դրամ։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը պակաս է 2019 թվականի համապատասխան ցուցանիշից 473 մլն 963 հազար 700 դրամով։ Երևանի 2020 թ. բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 64 մլրդ 300 մլն 825 հազար 600 դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 63.5%-ը»,- ասաց Ներսիսյանը:

Պաշտոնյան նշեց` նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ, ինչպես նաև արտակարգ և ռազմական դրության հետ պայմանավորված որոշ ծրագրերի չկատարմամբ։

Փոխքաղաքապետի խոսքով՝ Երևանի 2020 թվականի բյուջեի փաստացի եկամուտների 23.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և տուրքերի հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել