Panorama.am-ը գրում է․

Մեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա։ Այս մասին Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի մոտ կազմակերպված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք կողմ էինք նախագահի առաջարկած ձևաչափով և մեր նշած օրակարգով հանդիպմանը, իսկ այլ ֆորմատներով հանդիպում մենք համարում ենք ձևական, անիմաստ և անբովանդակ»,-հայտարարեց նա։

Անդրադառնալով  ԲՀԿ-ի հայտարարությանը , որ  Նիկոլ Փաշինյանի հրաժաարականի պարագայում պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների, Սաղաթելյանն արձագանքեց․

««Բարգավաճ Հայաստանը» իր դիրքորոշման մասին առաջին անգամ չէ, որ հայտնում է,  շարժման մաս կազմող կուսակցությունները կարող են ունենալ տարբեր մոտեցումներ այս չարիքի կառավարության հեռացման, բայց բոլորս ունենք կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը րոպե առաջ պետք է հեռանա և վերջ»,–ասաց նա, միաժամանակ նշելով, որ որևէ մեկը դեմ չէ արտահերթ ընտրությունների անցկացմանը, այլ բան է,թե ինչ խնդիր է դրանով լուծվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել