Մեր բանակի Կապանի դիրքերում տիրող անմխիթար և սարսափելի վիճակի մասին տեսանյութը մեծ տարածում ստացավ համացանցում և դարձավ բուռն քննարկումների առարկա...
Իշխանությունները պատասխանեցին այդ տեսանյութին նույն վայրից...
"Մեր գեներալ" ներկայացող ինչ-որ մեկն այդ նույն դիրքից ուղիղ եթեր էր մտել և նույն այդ զինվորականներին "ստիպում" էր, որ հերքեն իրենց իսկ բողոքը ու բացահայտ կեղծում էր իրականությունը՝ Նիկոլի իշխանությանը պաշտպանելով...
Հակահարվածը չուշացավ...Պարզվեց, այդ անձը Նիկոլի երկրպագու Արման Քալաջյանն է,ով որևէ կապ չունի այդ դիրքի հետ ու ընդհանրապես գեներալ չէ...
Հավանաբար, իշխանությունները նրան գործուղել էին այդ դիրք Նիկոլի հակաբանակային քայլերը կոծկելու և մարդկանց կրկին խաբելու համար...
Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է...
2018 թ-ի ապրիլին, երբ դավաճան Նիկոլն ու իր թայֆան Հանրապետության հրապարակում հարթակ բարձրացրեցին 2016 թ-ի ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիին՝ հիմարացնելով ամբողջ հասարակությանը, ինչպես նաև զինվորական հագուստ հագցրեցին տգետ ինչ-որ "մատուցողուհու", ով պարում-թռվռում էր այդ նույն հրապարակում, ապա պարզ էր, թե Նիկոլի նման ազգադավն ինչերի է ընդունակ իշխանության հասնելու գհամար... Դե իսկ հիմա, երբ իր իսկ սանձազերծված պատերազմում մենք խայտառակ պարտություն ենք կրել և իր գլխավոր նխատակն է ամեն գնով պահել իշխանությունը, Նիկոլը շարունակում է պղծել բանակը, իր մանկլավիրկներին տալով "գեներալի" կոչում և այդ կեղծարարների միջոցող փորձել հերքել դառն իրականությունը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել