Pastinfo.am-ը գրում է.

Սեյրան Օհանյանի առողջական վիճակը բարելավվելու միտումներ են նկատվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ինքը՝ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն առողջական խնդիրներով պայմանավորված մարտի 7-ին հոսպիտալացվել է: Եւ արդեն մեկ շաբաթ է, ինչ նա գտնվում է հոսպիտալում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հայտնեց, որ իր առողջական վիճակը որոշակիորեն բարելավվել է.
«Մի հատվածում որոշակի բարելավում կա, մի հատվածում մի քիչ սրացում:Հույս ունեմ այս շաբաթ դուրս կգրվեմ»,- նշել է Օհանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել