Մինչև պատերազմի վերջին օրը ադրբեջանական ոչ մի զրահատեխնիկա այդպես էլ Շուշի չկարողացավ մտնել։ Մինչ հիմա էլ թուրքերն իրենց բեռները ռուս խաղաղպահների ուղեկցությամբ ու հայկական ճանապարհներով են տեղափոխում, որովհետև իրենցը չունեն։ Չկա ճանապարհ, հետևաբար չկա ծանր տեխնիկա։
Շուշին չէր ընկնի, եթե ի սկզբանե մտադրություն ունենային պաշտպանել այն։ Ամենավերջին պահին, երբ թուրքերը հասկացան, որ օրն ավարտվում է, իսկ իրենց դրոշի օրով Շուշին դեռ չեն գրավել, գործի դրեցին «նիկոլ փաշինյան» զենքը՝ «արայիկ հարությունյան» մարտագլխիկով։ Վերջինս հայտարարեց, որ Շուշին ընկել է, առաջինը՝ ոչ մի բան չարեց դա կանխելու համար։
Քաղաքի ներսում գտնվող զինվորներն ու կամավորները խուճապի մատնվեցին ու ստիպված եղան նահանջել, որովհետև համատարած անորոշություն էր, իշխանությունները քաղաքն արդեն «հանձնել» էին, ու անիմաստ կլիներ մնալ, պայքարել, եթե գիտես, որ օգնություն չի գալու։ Շուշիում ոչ մի օր քաղաքային մարտեր չընթացան։ Հայկական ուժերն ուղղակի թողեցին ու դուրս եկան քաղաքից՝ աշխարհի քֆուրները տալով արայիկին ու նիկոլին։
Այստեղից էլ այդ օրերին բազմիցս տարածվող լուրերը, թե Շուշիում դեռ կռվող հայեր կան։ Այո, կային, բայց նրանց դավաճանեցին։ Դավաճանեցին նաև Շուշիի համար զոհված տղերքին։
Թուրքի գլխավոր գործակալին դեռևս հոկտեմբերի 19-ին առաջարկվեց դադարեցնել պատերազմը՝ Շուշին մեր վերահսկողության տակ պահելով։ Մերժեց։ Թուրք տերերին խոստացել էր՝ ինչ էլ լինի ադրբեջանի դրոշի օրը Շուշին պետք է հանձներ ախպերներին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել