Aysor.am-ը գրում է.

Այսօր մեր երկրի հետ ոչ ոք չի խոսում ապագայի մասին, որովհետև մեր իշխանությունը լեգիտիմ չի ու Հայաստանը սուբյեկտայնություն չունի, նրա համար, որ մենք պատերազմում կրել ենք խայտառակ պարտություն, 24News-ի եթերում հայտարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, ով հետպատերազմյան շրջանի առաջին քաղբանտարկյալն է։

«Եթե մենք արժանապատիվ պարտվեինք, եթե այդ ընթացքում ժողովրդին էշի տեղ չդնեին, եթե այդ ընթացքում չլինեին լոգիստիկայի և մենեջմենթի սարսաթելի սխալներ, այդ ծավալի սուտը և այլն, էլի պետք է վարչապետը տար հրաժարական, բայց երկրի համար ավելի լավ կլիներ։ Մենք հասկանալի չենք աշխարհի համար ոչ մի ձևով։ Քաղաքական պատասխանատվության բացակայության պատճառով մենք աշխարհի համար ամեն օր դառնում ենք պապուասներ։ Մենք գլորվում ենք։ Ստվերային արդարադատությունն այս երկրում երբեք այս վիճակի չի եղել։ Մենք այսօր վաճառում ենք մեր երեխաների ապագան», - ասել է Արա Սաղաթելյանը։

Անդրադառնալով իր ձերբակալությանը՝ Սաղաթելյանն ասել է, որ այն քաղաքական պատվեր էր. դա երևում էր դատարանում վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչների վարքագծից.

«Մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը չունի որոշումներ ընդունելու մեխանիզմ։ Նա ինչ-որ բաներ անում է բնազդով։ Ինձ ձերբակալելու պատճառը կարող է այն էր, որ նախորդ օրը շատ էր խմել, տրամադրությունը վատ էր։ Այդ ձևով է ղեկավարվում այս երկիրը, դրա համար էլ այս օրին ենք։ Իր երևակայության մեջ Արա Սաղաթելյանն ինչ-որ բուրգի վերևում է գտնվում։ Այդ մարդն այնքան տգետ է, որ չի հասկանում, որ սոցիալական հարաբերությունները միայն բուրգերով չեն կառուցվում։ Այդ լուրջ մարդիկ, որոնք ԱԱԾ սպաներ են, ցանկացած գնով ուզում էին հասնել կալանքի։ Վարույթն իրականացնող մարմինը գտնվում էր աննախադեպ ճնշման տակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել