Եթե փորձենք պատկերավոր նայել Հայաստանի աշխարհագրությանը, այն նման է լեռնային մի «կղզիախմբի»՝ բաղկացած բազմաթիվ մանր ու մեծ «կղզիներից» , որոնք միմյանց հետ հաղորդակցվում են մեկ կամ մեկ-երկու լեռնային անցումներով:
Այս առումով Հայաստանը միանգամից կամ մի հարվածով զավթելը բարդագույն խնդիր է՝ լինի դա ռազմական, թե փափուկ ուժի միջոցներով, ուստի նվաճումը ենթադրում է «կղզի առ կղզի» առում։
Այս համատեքստում, եթե մենք մոռանում ենք թշնամու կողմից մասնակիորեն բռնազավթված Արցախի անվտանգության և դրա ամբողջական ազատագրման մասին, ապա հերթը հասնում է Սյունիքին և Գեղարքունիքին, եթե մոռանում ենք Սյունիքը և Գեղարքունիքը, ապա՝ Վայոց ձորին և Կոտայքին և այդպես շարունակ;
Ուստի Հայաստան լեռնային «կղզիախմբի» ամեն մի «կղզի» կենսականորեն կարևոր է, և չկան անկարևոր կամ պակաս կարևոր «կղզիներ», քանզի դրանցից ամեն մեկը մյուսի դարպասն է և այդ դարպասի անառիկության ու հայկականության երաշխավորը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել