News.am-ը գրում է․

Ռուսաստանում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը երեկ տեղափոխվել է Հայաստան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Արթուր Դաշյանը:

«Այսքան ժամանակ մեծ խնդիրներ հայկական կողմն էր առաջացնում, արդարդատության նախարարությունը 2018 թվականի մինչեւ 2020 թվականը խոչընդոտում էր, Բադասյանի օրոք որոշում կայացվեց ընդունվել, սակայն կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները խոչընդոտեցին, հետո պատերազմը սկսվեց, եւ վերջապես այժմ հաջողվեց վերադարձնել Արմանին հայրենիք, որտեղ նա կշարունակի կրել իր պատիժը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել