Մինչ հասարակությունը փորձում է ուշքի գալ կապիտուլյացիայից ու ծանր կորուստներից, իշխանությունները զբաղված են հնարավոր արտահերթ ընտրությունների համար ձայն բերող մարդիկ հավաքագրելով:

Mediaport-ի տեղեկություններով՝ Փաշինյանը հրահանգել է ՔՊ-ականներին արդեն իսկ սկսել ձայներ ապահովելու գործընթացը։ Խնդիր է դրված վերցնել ՀՀԿ-ի համար աշխատող նախկին ցանցերը:

Այս պահին իշխանության ներկայացուցիչները շրջում են Երևանի 15 թաղամասում, փորձում են կապ հաստատել թաղային հեղինակությունների, ինչպես իրենք են ասում «տասոֆշիկների» հետ և խոստումների դիմաց վերջիններիս առաջարկում են ձայներ ապահովել Նիկոլ Փաշինյանի համար։

Հանդիպումների ընթացքում նշում են, որ արտահերթ ընտրությունը նախնական որոշել են անցկացնել մայիսին, իսկ եթե մինչ այդ ավարտին չհասցնեն պրոցեսը, կտեղափոխեն հունիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել