Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:   Ժամը 16:00-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 62-ամյա Գավրուրան Գավիդեյին՝ իր վարած Volvo մակնիշի բեռնատարով, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջվել:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:   Օպերատիվորեն ժամանել է նաև Մեղրիի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը:

Տեղում վարորդը բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:   Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհայի ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նոյն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել