Շա՛տ լավ բաներ են։ Շա՛տ։ Եթե ազգդ ու պետությունդ ապրում են խաղաղության ու անվտանգության միջավայրում՝ հրաշալի բաներ են «հանդուրժողականություն» ու «համերաշխություն»։
Բայց երբ Հայրենիքս թշնամուն են հանձնել, այդ ընթացքում էլ, որպես «ալիբի», 5-7000 եղբայրներիս գլուխ են կերել, երբ արժանապատվությունս շների բաժին են դարձրել, ու դեռ ուզում են շարունակել պաշտոնավարումը, ո՛չ ոք իրավունք չունի ինձ «հանդուրժողականություն» ու «համերաշխություն» պարտադրել այդ մարդկանց հետ։ Ո՛չ ոք։
Ես ունեմ դավաճանների ու նրանց անարգ կատարածուների նկատմամբ ա՛նհանդուրժողականության իրավունք, ու դա համարում եմ սրբազան իրավունք։
Ավելին, դավաճանների նկատմամբ հանդուրժողականությունը նշանակում է ազգի ու պետության «իմունային համակարգի» վախճան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել