Pastinfo.am-ը գրում է.

«Ցանկացած քայլափոխին, երբ իր որջից դուրս գա, առնչվելու է այս իրականության հետ».

Նախագահական նստավայրի մուտքերը փակած քաղաքացիների ակցիան ավարտվեց։ ՀՅԴ երիտասարդական թևի անդամ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ տեղեկություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է դուրս գալ նախագահական նստավայրից։ Նա նշեց, որ իրենց ակցիան կայացած է, որովհետև իրենք ցույց տվեցին, որ Փաշինյանը չի կարող մի տեղից մյուսը խաղաղ կերպով գնալ։

«Շարքային դավաճանից վերածվել է դավաճան սողունի։ Այսօր համարում ենք ավարտված ակցիաները։ Մեր ունեցած տեղեկություններով, նա գնալու է նստի իր որջում, նայի լայվերը, ֆեյքերի ՊՈԱԿ-ի կնոպկան սեղմի ու ասի՝ ում վրա հարձակվեն ու ո՞ւմ ահաբեկեն։ Մենք  համարում ենք պայքարը հաջողած ու այսօր մեր պայքարն ավարտում ենք»,- ասաց Վարդանյանը։

Քաղաքացիները ակցիան ավարտեցին ծափերով, ոստիկանական մեծ ուժերը, որոնք կուտակվել էին Բաղրամյան 26-ում, ավարտեցին ծառայությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել