Armeniasputnik.am-ը գրում է.

Ցուցարարները վերադարձան Բաղրամյան պողոտա։ Իսկ հավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ այսքանով ավարտում են մարտի 13-ի ակցիաները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց աննկատ հեռանալ ՀՀ նախագահի նստավայրից։ Այս մասին նստավայրի հետնամուտքի մոտ հավաքված ցուցարարներին հայտնեց ակցիային կազմակերպիչներից ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

«Ինչ–որ հետնամուտքով, ինչ–որ տնտեսական մուտքով, ինչ–որ գաղտնի ճանապարհով իրեն դուրս են բերել նախագահականից»,– ասաց նա` հյտարարելով, որ հվաքի մասնակիցները շարունակում են մնալ փողոցում` մինչև իրենց վերջնական նպատակի իրականացումը` վարչապետի հրաժարականը։

«Սա մեսիջ է ՀՀ ոստիկանությանը, որ տեսնեն, թե իրենց ինչպես է օգտագործում, ր կարողանա իրենց թիկունքո տեղաշարժվել։ Սա մեսիջ է միջազգային հանրությանը, որ տեսնեն, թե ով է ՀՀ ղեկավարը։ Նա մեզ չի ներկայացնում, նա ՀՀ քաղաքացու հետ ոչ մի կապ չունի»,– ասաց Վարդանյանը։

Այս հայտարարույուններից հետո ցուցարարները վերադարձան Բաղրամյան պողոտա։ Իսկ հավաքի կազմակերպիչները հայտրարեցին, որ այսքանով ավարտում են այսօրվա ակցիաները։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել