Նախագահի ջանքերն՝ ուղղված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն, անշուշտ, ողջունելի են, սակայն միամտություն է կարծելը, թե վաղը նախատեսված հանդիպումը կարող է ռացիոնալ արդյունքներ արձանագրել, եթե նույնիսկ կայանա։
Միակ բանական կոնսենսուսը, որը կարող է միավորել քաղաքական ուժերին, դա արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնությունն է։ Ժամանակն է, որ այս օրակարգը պաշտպանող քաղաքական ուժերը ձևավորեն ընդհանուր համաձայնություն՝ լուսանցքում թողելով բոլոր այն խմբերին, որոնք հույսները դրել են օտար միջամտությունների կամ արտասահմանադրական լուծումների վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել