Ռաֆայել Աֆրիկյանը խոստանում է բացահայտել գործակալ Դանիել Իոաննիսյանին։

Երեկ Mediaport-ը հայտնեց, որ ծեծկռտուք է եղել Նիկոլ Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ում։ Դանիել Իոաննիսյանը մի քանի հոգու ուղեկցությամբ հայհոյանքներով ներխուժել է պետական հիմնարակ՝ աշխատակիցների մեկի հետ հաշիվները մաքրելու, որին հաջորդած ծեծկռտուքը հաջողվել է հանդարտեցնել միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ոստիկանությունում միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը, ում Իոննիսյանն ու նրան ուղեկցողները ծեծի են ենթարկել, այսօր Ardmaily.am-ի հետ զրույցում հաստատել է միջադեպի մասին տեղեկությունները՝ ասելով. «Հաստատում եմ, որ եղել է միջադեպ, ավելի մանրամասն կխոսեմ ավելի ուշ»։
Իսկ Իոաննիսյանն էլ փորձել է սրամատել՝ ասելով. «Տարբեր առիթներով տարբեր տեղեր լինում եմ հիմա դա ի՞նչ էական ա։ Տանկով, տանկով ենք գնացել ՊՈԱԿ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել