Այսօր Մարտունու և Վարանդայի(Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։
Նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը։ Այս մասին հայտնում է Արցախի Ներքին  գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինւ:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել