Armeniasputnik.am-ը գրում է.

ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը մամուլին ասել էր, որ բրիտանական կազմակերպությունը պատերազմի ընթացքում թուրքական հետախուզությանն է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները, որոնք հեշտացրել են ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Արցախի տարածքում։

Չպայթած ռազմամթերքի չեզոքացմամբ զբաղվող «ՀԱԼՈ թրաստ» բրիտանական կազմակերպությունն արձագանքել է տարածված լուրերին, թե 2020թ–ի արցախյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։

Կազմակերպությունն այդ լուրը բացարձակ սուտ է որակում։

«Ավելի քան 20 տարիների ընթացքում «ՀԱԼՈ թրաստը» աշխատել է Ղարաբաղում` տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։ «ՀԱԼՈ թրաստը» կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ քաղաքական և չեզոք կազմակերպություն է»,– ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` երեկ Հայաստանում մեծ իրարանցում էր առաջացրել Արցախի տարածքի ականազերծմամբ զբաղվող բրիտանական «ՀԱԼՈ թրաստ» կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկությունը։

24News կայքը, վկայակոչելով ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանին, հայտնել էր, որ պատերազմի ընթացքում բրիտանական այս կազմակերպությունը թուրքական հետախուզությանն է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները, որոնք հեշտացրել էին ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Արցախի տարածքում։

ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը Sputnik Արմենիային ասաց, որ Ավագյանի դիրքորոշումը չի արտացոլում նախագահի տեսակետը: Այդուհանդերձ, ո՛չ Ավանեսյանը, ո՛չ որևէ այլ պաշտոնական աղբյուր առ այս պահը չի հերքել այս սկանդալային տեղեկությունը։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք հայտնեց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մասին հայտնել է Արցախի նախագահի ներկայացուցիչը` ապա համապատասխան կառույցները պետք է արագ արձագանքեն դրան։

«Որովհետև թեման ամենասովորականներից չէ և իր մեջ անվտանգային առումով լուրջ սպառնալիքներ է պարունակում»,– նշեց Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է «ՀԱԼՕ Թրաստին», Աբրահամյանն իր աշխատանքային փորձով նշեց, որ այդ ընկերությունը հասանելիություն ունեցել է Արցախի տարածքի ոչ բոլոր հատվածներին և հատկապես առաջնագծում որևէ աշխատանք չի իրականացրել։

Այդուհանդերձ, նրա մեկնաբանությամբ, եթե նույնիսկ տեղի է ունեցել տեղեկատվության փոխանցում երրորդ կողմին, ինչի մասին ասել է Արցախի նախագահի ներկայացուցիչը, ապա դա կարող է վերաբերել սահմանափակ ծավալի ականապատ տարածքների։

«Կազմակերպությունը աշխատանքներ է իրականացրել հիմնականում թիկունքային հատվածներում, որոնք ժամանակին մաքրվել են և օգտագործվել գյուղատնտեսական նշանակության նպատակներով։ Ի դեպ, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը և այդ երկրի քաղաքական իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր ատյաններում բողոքում են, որ Հայաստանը չի տրամադրել ականապատ տարածքների քարտեզները, և այս ընթացքում ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում Ադրբեջանը մարդկային կորուստներ է ունեցել»,– նշեց Աբրահամյանը։

Նա նաև շեշտեց, որ վերջին մեկ-երկու տարում Արցախում ստեղծվել է կազմակերպություն, որը հանդիպումներ է ունեցել պատկան մարմինների հետ, որպեսզի ներգրավվի ականազերծման աշխատանքներում, քանի որ «ՀԱԼՕ Թրաստը» մի քանի անգամ ֆինանսական խնդիրներ է ունեցել և ծրագրի փակման հարց է առաջացել։

Այսօր Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնելը, Աբրահամյանի համոզմամբ, մեծ խնդիր չէ, հետևաբար դրանք կարող են պատվիրակվել վստահելի որևէ կազմակերպության, հատկապես որ այս պ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել