Հայաստանի Զինված ուժերը, երբ պահանջում էր վարչապետի և Կառավարության հրաժարականը, մի այսպիսի կետ կար․
«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»:
Ժողովուրդ, գիտեմ, հիասթափված եք բոլորդ, բայց հիասթափությունից դուրս գալու բանալին հասկանալն է։ նիկոլ փաշինյանի գլխավոր շտաբ գնալը ուղղորդված փո՞րձ չէր՝ վարկաբեկելու զինված ուժերը, բարձրագույն հրամկազմի ոտքի կանգնելու արարողությունը ներկայացնելու որպես զինվորականների խարան՝ իրեն հլու հնազանդ ենթարկվելու ու ժողովրդին խաբելու փորձ։ Փո՞րձ չէր, որ զինված ուժերը, զինվորականները ոչ թե ժողովրդի, այլ նիկոլի հետ են։
Դուք հասկացել եք, չէ՞, թե նիկոլն ինչ է ուզում։ Դա ես չեմ ասում, դուք եք անընդհատ գրում՝ նիկոլի ուզածն է քանդել մեր ուժային կառույցները, մեր հենարանը՝ Բանակը։ Ու դա երեկ արեց՝ հիասթափություն մտցնելով ձեր մեջ Բանակի հանդեպ։ նիկոլից, եթե ուզում եք ազատվել, պաշտեք մեր Բանակը, թույլ միք տա, որ նա կտրի այն ճյուղը, որի վրա նստած է ժողովուրդը։ Բանակը մեր ժողովրդին ուժ տվողն է, կանգնեք Բանակի, Զինվորի կողքին։ Եթե հիասթափվեք Բանակից, Եռաբլուրը հերոսների սրբավայր չի մնա, կդառնա սովորական գերեզմանատուն, եթե հրաժարվեք Բանակից, թշնամուն ուղիղ կբերենք Մեր Տուն։ Դա՞ եք ուզում։ նիկոլ փաշինյանի գալու օրվանից նրա ո՞ր մի արածի մեջ դավ ու ցավ չի եղել։ Նորից եմ կրկնում, հիասթափությունից դուրս գալու բանալին հասկանալն է։ Մենք դեռ շատ բան չենք հասկացել, որովհետև մեր առաջ կանգնած է ոչ թե նիկոլ փաշինյան անհատը, այլ աշխարհաքաղաքական բևեռների մեծ խաղացող։ Խնդրում եմ, կանգնեք Բանակի կողքին, որպեսզի կորցնելուց հետո չզգաք ծառի բուն հաստությունը։ Կանգնեք Բանակի, եկեղեցու, մեր հոգևոր արժեքների կողքին ու համոզված եղեք, նիկոլը անելիք չի ունենա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել