Hraparak.am-ը գրում է.

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը օրերս գրանցվել է «Signal» մեսինջերում։ «Signal»-ը, ասում են, հատուկ ծառայությունները չեն գաղտնալսում։ Փաստորեն, ԱԱԾ տնօրենը, ում ղեկավարած հիմնարկը գաղտնալսում է ում ուզում է, չի վստահում ինքն իր ծառայությանը կամ իրենց իշխանությանը, թերևս դրա համար է գրանցվել «Signal»-ում։

Ի դեպ, սա հիանալի գովազդ է տվյալ մեսինջերի համար, քանզի եթե անգամ ԱԱԾ տնօրենն է իր գաղտնի խոսակցությունները վստահում «Signal»-ին, ապա այն իսկապես ապահով է։

Մեզ ասացին, որ եթե WhatsApp-ը սերվեր ունի, որտեղ պահպանվում են բոլոր զանգերն ու խոսակցությունները, և անհրաժեշտության դեպքում WhatsApp-ից կարող են այն տրամադրել, ապա Signal-ը սերվեր չունի, ուստի որևէ խոսակցություն չի պահպանվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել