Aysor.am-ը գրում է.

Տպավորություն է, որ իշխանությունը միտումնավոր աշխատանքներ է տանում փլուզումը խորացնելու ուղղությամբ, 5-րդ ալիքի «Հարցազրույցի» տաղավարում ասել է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը:

«Գուցե դրանով է պայմանավորված, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ կոնկրետ ոտնձգություններ են արվում», - նկատել է Հակոբյանը:

Կոմբինատի խորհրդի անդամը տեղեկություն ունի, որ փորձում են կոմբինատի աշխատանքը կանգնեցնել.

«Իրենց հաշվետվություն չեն տալիս՝ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: Երեք տարի է՝ փորձում են: Ինչ եկել են իշխանության, փորձում են էդ կոմբինատի հետ մի բան անել: Սկզբում Նիկոլի մարդիկ փորձում էին մտնել մատակարարների մեջ, կամ, առհասարակ, ինչ-որ մի բան անել: Բոլորի մոտ կարծիք կա, թե կոմբինատը սուպեր կառույց է, որտեղ փողը «բահերով են կրում»: Հետո փորձեցին խոչընդոտել, անընդհատ են փորձել խոչընդոտել: Իրենք հաշվի չեն առնում՝ կոմբինատի աշխատանքի խափանման հետևանքով ինչ կկատարվի»:

Վահե Հակոբյանը նշել է, որ միայն կոմբինատում ավելի քան 5000 աշխատող կա, ընդհանուր առմամբ, կոմբինատից «սնվում է» 25 հազարից ավելի մարդ:

Նա չի բացառել, որ դա Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածություն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել