Tert.am Life-ը գրում է.

«Ո՞ւր ես ջանս»-ից մինչև «Ты лучшая». երգիչ Արամեն իր հին ու նոր երգերով ավելի տոնական դարձրեց մարտի 8-յան երեկոն: Երկար դադարից հետո երգիչը երևանյան երաժշտական ակումբներից մեկում հանդիպեց իր հայաստանյան լսարանին:

Tert.am Life-ը ներկա է եղել մենահամերգին, ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագներն ու զրուցել Արամեի հետ:

Երգչի խոսքով՝ երկար դադարից հետո հանդիսատեսի հետ հանդիպումը շատ էր կարոտել: «Համերգը բոլորիս հայտնի պատճառներով հետաձգվել էր նախորդ տարվանից: Բնականաբար, ունեցա նոր զգացումներ, հետաքրքիր պահեր: Երևի, նման ձևաչափով մենահամերգին համաձայնեցի ավելի շատ այն պատճառով, որպեսզի բաց չթողնեմ հայաստանյան հանդիսատեսի հետ հանդիպելու առիթը»,- պատմեց երգիչը:

«Ты лучшая» երգը սկսելուց առաջ Արամեն բեմ հրավիրեց կնոջը՝ Աննային: «Քանի որ այսօր շատ երգեր նվիրեցի սիրահարներին, թույլ տվեք այս երգը նվիրել Աննային: Որպեսզի ինձ ավելի վստահ զգամ, Աննային բեմ եմ հրավիրում»,- ասաց Արամեն և կատակեց, եթե իրենց փոքրիկը Աննայի գրկում քնած է կամ լացում է, կարող է չգալ: Աննան, ամեն դեպքում, բեմ բարձրացավ, երգիչն էլ ընդգծեց՝ «Ты лучшая»-ն իրենց սիրելի երգերից է:

Երեկոյի համար Արամեն, հիմնականում, ընտրել էր սիրային թեմայով երգեր, թեև երգացանկում կային նաև ուրախ, պարային երգեր, որպեսզի 2 ժամանոց ծրագիրը երկար չթվար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել