Hraparak.am-ը գրում է.

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առողջական վիճակը վատթարացել է եւ նրան հոսպիտացրել են։

«Հրապարակ»-ի հետ զրույցում նրա փաստաբան Կարեն Մեժլումյանն ասաց, որ այսօր չի խոսել Օհանյանի հետ, սակայն նշեց, որ նրա մոտ առկա է մրսածության բարդացում։

Նա հանձնել է կորոնավիրուսային հիվանդության թեստ, որի պատասխանը եղել է բացասական։

Նշենք, որ նախկին նախարարը տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Նշենք որ «Մարտի 1»-ի գործով նիստը երեկ հետաձգվեց Սեյրան Օհանյանի բացակայության պատճառով։ Փաստաբանն ասել էր, որ նա հոսպիտալում է դեռ մարտի 7-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել