Ինչպես նշել էի, այսօրվանից սկսում ենք նախագահ Արմեն Սարգսյանի (Armen Sakissian) վախերի բացահայտման գործընթացը:
Եվ, այսպես՝
✅ Այսօր կատարվել է հարցում բրիտանական ընկերությանը և ստացվել է Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ զեկույցը (Background Report), որից այս պահին միայն 2 էջն ենք հրապարակում (մասամբ):
✅ Ստորև նշված հղումով հրապարակվում է Արմեն Սարգսյանի կողմից 30.05.2002 թվականից մինչև 09.06.2015 թվականը Eurasia House International-ի տնօրենը հանդիսանալու մասին տեղեկությունը, այն դեպքում, երբ վերջինս 2013-2018թթ. գտնվել է դիվանագիտական ծառայության մեջ:
✅ Այսօր հետևյալ հարցումն է ուղղվել նախագահ Արմեն Սարգսյանին:
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ պարոն Արմեն Սարգսյանին
10.03.2021թ.
ԴԻՄՈՒՄ
ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
https://www.president.am/hy/armen-sarkissian/ կայքում նշված կենսագրության համաձայն 2000-2013 թվականներին մի շարք կազմակերպություններում եղել եք հիմնադիր, խորհրդի անդամ, հոգաբարձու, այդ թվում՝ Eurasia House International-ում: Նույն մասում նշված է, որ 2013-2018թթ. հանդիսացել եք Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:
Ձեր կենսագրության մեջ ցույց չեք տվել, որ 30.05.2002 թվականից մինչև 09.06.2015 թվականը հանդիսացել եք Eurasia House International-ի տնօրենը (https://www.cbetta.com/director/armen-sarkissian-2), այն դեպքում երբ օրենքով նախատեսված են դիվանագիտական ծառայության հետ կապված սահմանափակումներ:
Բրիտանական ընկերությունից հարցմամբ ստացել ենք գրանցումների վերաբերյալ Միացյալ Թագավորության հանրային տիրույթում պարունակվող տեղեկատվություն, որի համաձայն Դուք (Armen Sakissian) Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն եք ունեցել 10 տարի՝ 2003 թվականից 2012 թվականը (Տես՝ զեկույցի էջերից քաղվածքները):
Վերոգրյալի հիման վրա,
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի, «Փաստաբանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջները,
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահը հանդիսանում է հանրային անձ և իր վերաբերյալ վերոհիշյալ տեղեկություններն ունեն հանրային մեծ նշանակություն,
Խնդրում ենք՝
1. Տրամադրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվելու (այլևս քաղաքացի չհանդիսանալու) փաստը հաստատող փաստաթղթի պատճենը.
2. Գրավոր հայտնել՝
2.1. 2012 թվականի որ ամսից և ամսաթվից է դադարեցվել Ձեր՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացիությունը.
2.2. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության անձնագրով (անձնագրի օգտագործմամբ) 2012 թվականին և դրանից հետո որևէ գործարք կատարել եք, թե՝ ոչ, այդ թվում՝ օդանավով տեղափոխվե՞լ եք, հաշվետվություն ներկայացրել եք, թե՝ ոչ.
2.3. Ինչո՞ւ կենսագրության մեջ Չեք նշել 30.05.2002 թվականից մինչև 09.06.2015 թվականը Eurasia House International-ի տնօրեն աշխատելու փաստը.
2.4. Ինչպե՞ս եք դիվանագիտական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածում աշխատել Eurasia House International-ում.
2.5. 2013 թվականից առ 2018 թվականը՝ որ կազմակերպություններում եք հանդիսացել բաժնետեր (փայատեր, մասնակից), որ կազմակերպություններում եք հանդիսացել տնօրեն կամ ինչ այլ պաշտոն եք զբաղեցրել:
Դիմողներ՝
Արա Գագիկի Զոհրաբյան
Գևորգ Կարապետի Մկրտչյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել