Սոցիալական ցանցերը մարդկանց համար այսօր մեծ նշանակություն ունեն։ Դրանց հետ մեծ հույսեր են կապում, և ֆուտուրոլոգները կարծում են, որ դրանք ապագայում էական փոփոխությունների կենթարկվեն։ Ահա թե ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ արդեն 2025 թ.։

Տեսանյութերը «կկլանեն»մնացած բոլոր ֆորմատները։ Այսպես, օրինակ, Google-ը Facebook-ի ակտիվ մրցակիցն է, իսկ առաջինին է պատկանում YouTube հարթակը։ Հենց այդ պատճառով էլ Ցուկերբերգի Facebook-ը ակտիվորեն աշխատում է տեսանյութերի զարգացման վրա։

 

Առավել հայտնի կդառնան բլոքչեյնի վրա հիմնված սոցիալական ցանցերը։ Ի հայտ կգա ընկերությունների ներքին արժույթ, որն ակտիվորեն շրջանառության մեջ կդրվի օգտատերերի շրջանում։ Քանի որ գովազդը ժամանակակից աշխարհում չափազանց մեծ կարևորություն ունի, բլոքչեյնը թույլ կտա առաջարկների պերսոնալիզացիա կատարել։ Թարգեթինգը կհիմնվի անհակտական հարցումների և յուրաքանչյուր օգտատիրոջ ցանկությունների վրա։

Համարվում է, որ 2025 թ. ամենահայտնի երևույթը կդառնա վիրտուալ իրականությունը։ Լրացուցիչ և վիրտուալ իրականությունների համար նախատեսված բոլոր տեսակի հարմարանքները կզարգանան մեծ թափով։ Նոր տեխոլոգիաներին զուգահեռ, բնականաբար, կստեղծվեն նաև նոր սոցիալական ցանցեր։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել